Օդը մաքրող տանիքներ Կալիֆոռնիայում
Կալիֆոռնիայում սկսել են օգտագործել հատուկ ծածկույթ տանիքներ `օդի աղտոտման դեմ պայքարելու համար: Նորարարությունը առաջարկում է 3M ընկերությունը
Հարավային Կալիֆոռնիան հայտնի է իր լողափերով և ծովափնյա կլիմայով, սակայն այն հայտնի է նաև իր խցանումներով եւ ծխի մեծ ծավալով: Պետական մարմինները ջանքեր են գործադրում ավելի մաքուր վառելիք քարոզելու ուղղությամբ՝ խրախուսելով նաև էլեկտրական մեքենաների ձեռքբերումը, սակայն արտանետվող գազերի աղտոտման մակարդակը չի նվազում, այլ ընդհակառակը աճում է: Քաղաքային իշխանությունները մեղադրում են քաղաքային պլանավորումը: Նույն Լոս Անջելեսում շահեկան է ընտանիքի համար առանձնատներ գնել եւ, հետեւաբար, որպես տրանսպորտի միջոց օգտագործվում են մեծ մասամբ ավտոմեքենաները:
Այս ամենը ստիպում է գտնել աղտոտման դեմ պայքարի յուրօրինակ մեթոդներ: 3M ընկերությունը պնդում է, որ իր առաջ քաշած տների տանիքը ծածկող հատուկ միջոցը մաքրում է մթնոլորտը քիմիական միջոցներով:
«Երբ արեւն ընկնում է տանիքի վրա, լույսը ակտիվացնում է ծածկույթը, որը վերացնում է ծխի մասնիկները, ազոտի օքսիդները եւ մնացած բոլոր վնասակար նյութերը: Արեւի ջերմության ներքո այն վերածվում է աղի, որը անձրևների ժամանակ լուծվում է»:,- ասում է ընկերության ներկայացուցիչ Էնջի Բայերսը:
Կալիֆոռնիացիները հաճույքով մասնակցում են տարբեր բնապահպանական փորձարկումների: Այս նահանգին բաժին է ընկնում երկրում առկա էլեկտրական ավտոմեքենաների զգալի հատվածը: Նահանգի մի շարք բնակիչներ կողմ են տանիքային այս ծածկույթի գաղափարին:
«Ես մեծացել եմ Հարավային Կալիֆոռնիայում, ապրել իմ ողջ կյանքն այստեղ, ուր օդի որակը միշտ խնդիր է եղել: Միևնույն է պետք է փոխեմ տանիքը, կարելի է փորձել այս նորարարական լուծույթը և նպաստել այս գործին», - հայտնում է Վեստմինսթեր քաղաքի բնակիչ Ջեյմս Մարթինեսը:
Փորձագետները նշում են, որ դժվար է գնահատել նման ծածկույթի արդյունավետությունը, թեեւ սկզբունքորեն այն կիրառելի է:
«Մեխանիկական մաքրման գաղափարների նկատմամբ աճող հետաքրքրություն կա, ծածկույթներով, հատուկ տանիքով կամ աշտարակների միջոցով, որոնք մաքրում են օդը: Խնդիրն այն է, որ այս ամենը հնարավոր է փակ, փոքր սենյակում, սակայն բաց տարածության մեջ օդի իրական ծավալով ինչպես այն կգործի դեռևս պարզ չէ: Մեծ տարբերություն կա»:
Անցյալ տարի Կալիֆոռնիայի հարավում գրանցվեց տխուր մի ռեկորդ. պետության այս հատվածը 87 օր շարունակ ապրում էր ծխի մեջ: Սա 20 տարիների ամենաերկար ժամանակահատվածն է:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին