Թրամփը Կոնգրեսից ավելի շատ գումար է պահանջել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Կոնգրեսից խնդրել հավելյալ 8.6 միլիարդ դոլար` Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման նպատակով, Lenta.ru-ի փոխանցմամբ` հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` նախատեսվում է, որ այդ ծախսերը կներառվեն 2020թ. բյուջեում:
Նշվում է, որ Թրամփի առաջարկած գումարը վեց անգամ ավելի շատ է, քան վերջին երկու տարում Կոնգրեսի հետ պատի կառուցման նպատակով համաձայնեցված ծախսերը, ինչպես նաև վեց տոկոս ավելի շատ է, քան այն գումարը, որը Թրամփն առաջարկում էր տրամադրել արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից պահանջում էր Մեքսիկայի հետ պատի կառուցման համար տրամադրել 5.7 մլրդ դոլար:
Ինչպես նշում է Reuters-ը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն, ամենայն հավանականությամբ, չի բավարարի թրամփի պահանջը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին