ԱՄՆ-ը կասկածվում է Հյուսիսային Կորեայի դեսպանատան վրա հարձակումը կազմակերպելու մեջ
Փետրվարի 22-ին Մադրիդում Հյուսիսային Կորեայի դեսպանատան վրա հարձակումը, հնարավոր է, կազմակերպվել է ԱՄՆ-ի կողմից: Այդ մասին կիրակի՝ մարտի 10-ին, հաղորդել է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով իսպանական El Confidencial պարբերականին:
Ինչպես նշում է պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հարձակումը զուգահեռաբար հետաքննվում է Իսպանիայի ոստիկանության եւ Հետախուզության ազգային կենտրոնի կողմից: Վարկածներից մեկի համաձայն՝ հարձակումը կազմակերպել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, հնարավոր է, ուրիշ երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցելով: Հարձակվողների գործողությունները հիշեցնում են նմանատիպ դեպքերում ամերիկյան հատուկ գործակալների գործողությունները, պատմել է աղբյուրը՝ չնշելով մանրամասները:
Դեսպանատան աշխատակիցների խոսքերով՝ հարձակվողները խոսում էին կորեերեն: Հնարավոր է՝ նրանք ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակցի՝ Հարավային Կորեայի քաղաքացիներ են:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին