Քլոե Քարդաշյանը բացահայտել է հիանալի կազմվածքի գաղտնիքը
34-ամյա ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը հայտնի հրատարակչությանը պատմել է, թե հիանալի կազմվածք ունենալու համար ինչի միջով է ստիպված լինում անցնել։
Entertainment Todaу-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ ամբողջ կյանքում ստիպված է եղել հետեւել քաշին եւ արտաքին տեսքին, քանի որ այդ ստանդարտները թելադրում է Հոլիվուդը։ Այս հարցում նրան օգնել են կանոնավոր, ծանրաբեռնված մարզումները եւ ճիշտ սնվելը։
«Վերջին հինգ տարիների ընթացքում ճամփորդում եմ աշխարհով եւ փնտրում եմ հնարավոր ամեն բաղադրամտոմս, որոնք կօգնեն հետեւեն քաշին։ Ինչ միջոցների ասես չեմ դիմել։ Այդ թվում նաեւ շատ թանկարժեք», - ասել է նա՝ ընդգծելով, որ ամենից շատ նրան օգնել է Կետո դիետան։
Կետո դիետան, նույն ինքը կետոգեն կամ կետոնայինն է, որը ցածր ածխաջրերով առավելագույն ճարպերով եւ չափավոր սպիտակուցներով սնունդ է։ Ուշադրություն, նման սննդակարգ ոչ բոլոր օրգանիզմների համար է օգտակար։
Եվ այն փաստը, որ այն դիետան պահպանում են այնպիսի սուպերաստղեր, ինչպիսիք են Հոլլի Բերին, Մեգան Ֆոքսը, Սալմա Հայեքն ու Քարդաշյանների ողջ ընտանիքը, չի նշանակում, որ այն համապատասխանում է բացառապես բոլորին։
Այնուամենայնիվ չենք կարող չնշել, որ Քլոեն հիասքանչ տեսք ունի։ Այստեղից եզրակացություն․ պետք է քրտնաջան աշխատել եւ միշտ։ կարեւոր է գտնել անհրաժեշտ բանաձեւ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին