Աճուրդում վաճառվել են Օսկար Շինդլերի իրերը
Բոստոնի աճուրդում հինգշաբթի տեղեկացրել են, որ աճուրդի են հանվել գերմանացի ձեռնարկատեր Օսկար Շինդլերի մի քանի անձնական իրեր։ Շինդլերը մոտ 1200 հրեա է փրկել Հոլոքոսթի ժամանակ։ Այդ իրերը վաճառվել են տասնյակ հազար դոլարներով, տեղեկացնում է MIGnews-ը ՝ հղում կատարելով The Times of Israel-ին։
Աճուրդի հյուրերի ուշադրությանը ներկայացվող առարկաների մեջ են եղել նրա կողմնացույցը, որը, ինչպես տեղեկացվում է, Շինդլերն ու նրա կինն օգտագործել են 1945-ին՝ փրկվելով հարձակվող ռուսներից, երկու «Փարքեր» գրիչ, ինչպես նաեւ այցեքարտն ու մեդալը, որը տրվում էր մարտական գործողություններին մասնակցած գերմանացի զինվորներին։
Աճուրդում վաճառվել է նաեւ Շինդլերի ժամացույցը, որը նա, ինչպես ենթադրում են, ձեռք էր բերել Արգենտինայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ապրած տարիներին՝ ըստ Բոստոնի RR աճուրդի տվյալների։
Աքսեսուարները 46433 դոլար բերեցին աճուրդին, ինչը զգալիորեն գերազանցեց ակնկալվող գումարը՝ 25000 դոլար։
«Մենք համոզված ենք, որ մեկ լոտով պահոցը ներկայացնելը լավագույն միջոցն է այս պարագայում եւ չափազանց գոհ ենք վաճառքի արդյունքներից»,- ասել է աճուրդի գործադիր փոխնախագահ Բոբի Լիվինգսթոնը։
Ապրանքները վաճառքի են հանվել Օսկար Շինդլերի կնոջ՝ Էմիլիի ժառանգների կողմից, որը մահացել է 2001-ին։ Արդյունաբերողը, որի պատմությունը Սթիվեն Սփիլբերգը ներկայացնում է օսկարակիր «Շինդլերի ցուցակը» ֆիլմում, մահացել է 1974-ին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին