Պոմպեոն հերքում է ԱՄՆ մասնակցությունը Վենեսուելայի էներգետիկ կոլապսին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքում է Միացյալ Նահանգների կամ այլ երկրների մասնակցությունը Վենեսուելայում էլեկտրականության զանգվածային անջատումներին:
Վենեսուելայում էներգետիկ կոլապսը գրանցվել է երկրում խոշորագույն «Էլ Գուրի» ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով: Էլեկտրաէներգիայի ազգային կորպորացիան (Corpoelec) պատահարը դիվերսիա է անվանել եւ Վենեսուելայի դեմ էներգետիկ պատերազմի դրվագ: Մադուրոն այն ծավալելու մեջ մեղադրել է ամերիկյան իմպերիալիզմին:
«Էլեկտրականության անջատումը եւ ավերածությունը, որից տուժում են շարքային վենեսուելացիները, տեղի է ունենում ոչ ԱՄՆ-ի պատճառով: Ոչ Կոլումբիայի պատճառով: Դա Էկվադորը չէ, դա Բրազիլիան չէ, Եվրոպան կամ որեւէ մեկ ուրիշը»,- նշել է Պոմպեոն Twitter-ում: Նրա կարծիքով՝ էլեկտրականության անջատումը բուն Վենեսուելայի իշխանությունների գործողությունների հետեւանքն է:
Ավելի վաղ Nacional պարբերականը հայտնել էր, որ էլեկտրականության անջատումներ են եղել Վենեսուելայի 23 նահանգից 21-ում, ինչպես նաեւ երկրի մայրաքաղաք Կարակասում: «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Կարակասում էլեկտրականության մատակարարման խափանման հետեւանքով կանգնել է մետրոպոլիտենի աշխատանքը, նկատվում են բջջային կապի խափանումներ:
Հինգշաբթի գիշերը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մամուլի ծառայությունը հայտարարել էր երկրի արեւելքում էլեկտրամատակարարման ամբողջական վերականգնման մասին: Corpoelec-ից հայտնել էին, որ էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ կարող է վերականգնվել ուրբաթ լույս գիշերը կամ ուրբաթ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին