ՀՀ-ի կախվածությունը Ռուսաստանից ավելի կմեծանա․ Սերգեյ Մարկեդոնով (տեսանյութ)
Միջադեպերի նվազումը չի երաշխավորում, որ ապագայում դրանք չեն լինի: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան, էթնիկ հարաբերությունների փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ արձագանքելով դիտարկմանը, որ վերջին շրջանում հաճախ է օգտագործվում «աննախադեպ ակտիվություն բանակցային գործընթացում» արտահայտությունը, թեպետ նման իրավիճակ նախկինում էլ կար: Նա նկատեց, որ նախկինում իրավիճակը փոփոխվում էր շփման գծում իրավիճակի սրացմամբ:
«Երբ մենք կամ դուք ուսումնասիրում ենք որևէ հակամարտություն, չպետք է մտածել, որ այն բացարձակապես բացառիկ է, և որ աշխարհում նմանատիպ բան չի եղել: Ընդհանրապես մի սադրիչ բան կասեմ, որ աշխարհն ինքնին խաղաղության երաշխավոր չէ: Օրինակ, երբ իռլանդացի այն ժամանակվա անջատողականները հասան նրան, որ Իռլանդիայի անկախության համար պատերազմի արդյունքում Լոնդոնի հետ պայմանավորվածություններ ձեռք բերեցին, դրանից անմիջապես հետո Իռլանդիայի ներսում քաղաքացիական պատերազմ ծագեց: Եվ երեկվա աջակիցները սկսեցին իրար դեմ պայքարել, քանի որ Լոնդոնի հետ գործարքը համարեցին դավաճանություն, հյուսիսային կոմսությունների հանձնում և այլն: Թվում էր, թե ահա հրաշալի է՝ խաղաղություն, բաղձալի նպատակի նվաճում, բրիտանացիների հեռացումն Իռլանդիայի հարավային հատվածից հաղթանակ է: Իսկ ոմանց համար էլ դեռ հյուսիսային կոմսություններն էլ էին քիչ ու ասացին, որ պետք է այնտեղ էլ գնալ. դրա հետևանքով առաջացավ ներքին հակամարտություն»,- ասաց նա։
Մարկեդոնովը, վերոնշյալից ելնելով, շարունակեց, թե ովքեր կարծում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ ուրիշ մեկը, կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը հանկարծ կկնքեն «սուպեր-պուպեր» մինսկյան թարմացված ծրագիր, ապա դա չի նշանակում, որ վաղը այդ երկրների ներսում կլինի կայունություն, և որ հանրություններում դա կընկալվի որպես հաղթանակ:
«Տվյալ իրավիճակում ի՞նչ պետք է անի Մոսկվան. հետևի, որ գործընթացները չհեռանան իր տեսադաշտից, բայց միևնույն ժամանակ չարագացնի այդ գործընթացը:
Զարմանալիորեն Սերգեյ Լավրովը բավական անկեղծ արդեն երկու տարի ասում է միևնույն թեզը՝ մի՛ շտապեք: Դե որովհետև հարկավոր չէ շտապել, քանի որ դեռևս փոխզիջումային լուծում չկա: Չկա այնպիսի լուծում, որը համեմատելի կլիներ Իսրայելի և Եգիպտոսի միջև Քեմփ Դեյվիդի համաձայնագրին: Բայց միևնույն ժամանակ, եթե վերադառնում ենք Քեմփ Դեյվիդին, ապա Անվար Սաթադի սպանությունը մի՞թե Քեմփ Դեյվիդի հետևանք չէր: Ուստի, պրոգրեսիստներին ուղղված իմ պատասխանը հետևյալն է՝ աշխարհն ըստ գծագրածի չի զարգանում, այդ պատճառով ռուսական կողմի դիրքորոշումը կարող է լինել բանակցային գործընթացին որոշակի աջակցության, բայց առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության կողմնորոշում: Եվ ասեմ վերջին թեզը՝ Մոսկվայում այլևս չկա ԽՄԿԿ ԿԿ նախագահություն»,- շարունակեց նա։
Քաղաքական վերլուծաբանը խոսեց նաև ՀՀ իշխանություններին հայ հասարակության այն մեղադրանքի մասին, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում չափից ավելի հարմարվողականություն են դրսևորում։ Նա նկատեց, որ Հանրապետականները, որոնց քննադատում էին հարմարվողականության համար, նոր իշխանություններին քննադատում են Սիրիայում գնացքից առաջ վազելու և, այսպես ասած, Ռուսաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական հավատարմություն ցուցաբերելու փորձի համար: Թեպետ նա այս ամենը դիտարկում է իշխանության և ընդդիմության համատեքստում։
«Անշուշտ, պետք է ընդունել, և միայն նրա համար չէ, որ ես այժմ այստեղ եմ նստած ու Ռուսաստանից եմ, անձնագրիս եկեք ուշադրություն չդարձնենք, քանի որ տվյալ պարագայում ես որպես ՌԴ քաղաքացի չեմ խոսում. Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ավելի կմեծանա, քանի որ Ռուսաստանը բազմաթիվ քաշային կարգերում աշխարհում ավելի մեծ է ու ավելի մեծ դերակատարում ունի»,- ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին