«Մակարովով» 20-ամյա աղջիկ է բերման ենթարկվել Սևակի փողոցից
Մարտի 6-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Պ.Սևակի փողոցի թիվ 4 հասցեի դիմացից բերման են ենթարկել 20-ամյա քաղաքացուհու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Նրա խուզարկությամբ գոտկատեղի հետին ձախ հատվածից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող առարկա, որի պահեստատուփի մեջ առկա էր գլանանոթ՝ լիցքավորված պղնձագույն գնդիկներով:
Հայտնաբերվածի վերաբերյալ քաղաքացուհին հայտնել է, որ այն պատկանում է իր հորը, որը բացակայում է ՀՀ-ից: Աղջիկը հայտնել է նաև, որ առանց ծնողներին տեղյակ պահելու ատրճանակը պահել է իր մոտ՝ պաշտպանվելու համար:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին