Բաժնեմաս, 39 500 դոլար, փոխառություններ. ԿԳ փոխնախարարի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները ենթաբաժնում Գ. Թամրազյանը հայտարարագրել է 191235000 ՀՀ դրամ բաժնեմաս:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գ. Թամրազյանի հանձնած փոխառությունները կազմել են 1200000 ՀՀ դրամ: Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթում տվյալներ չկան անշարժ եւ շարժական գույքի մասին:
Ինչ վերաբերում է դրամական միջոցնորին, ապա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ԿԳ փոխնախարարի դրամական միջոցը կազմել է 39 500 դոլար:
Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտն էլ կազմել է 562190 ՀՀ դրամ, որը գոյացել է աշախատավարձից:
Հավելենք, որ մինչ ԿԳ փոխնախարարի պաշտոնին նշանակվելը, Գրիշա Թամրազյանը զբաղեցնում էր Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտորի պաշտոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել