Տեսախցիկներն ավտոբուսներում գումարները վերահսկելու համար են դրվում. ստվեր եղել է ու լինելու է. «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդ
Այսօր առավոտվանից «Երևան ավտոբուս» ՓԲԸ վարորդները հրաժարվել էին դուրս գալ գիծ և գործադուլ էին հայտարարել: Աշխատելուց հրաժարվել էր 170 վարորդ:
Լրագրողների հետ զրույցում վարորդներից Սարգիս Մուրադյանը նշեց, որ աշխատանքի դուրս չգալու պատճառն ավտոբուսներում տեսախցիկների տեղադրումն է: «Դուրս չենք եկել, որովհետև «կամերաներ» էին տեղադրել ավտոբուսների մեջ և լրացուցիչ լարվածություն էր առաջացնում, ու շատ անհարմար տեղ էր դրված այդ «կամերաները»»,- ասաց նա: Վերջինս հավելեց, որ անմիջապես վարորդի գլխավերևում է դրվել այդ տեսախցիկը:
Tert.am-ի ճշտող հարցին, թե երբվանից են տեսախցիկներն այդ երկու ավտոբուսներում տեղադրվել, նա ասաց, որ արդեն երկու օր է: «Երկու օր է, ինչ տեղադրել են երկու ավտոբուսներում, և այդ երկու վարորդները հրաժարվել էին դուրս գալ գիծ»,- նշեց նա: Վարորդը պնդեց, որ ֆինանսական գումարները վերահսկելու համար են դրել այդ տեսախցիկները:
Դիտարկմանը` ստվերը վերահսկելու համար է տեղադրվում, նա արձագանքեց, որ ստվեր եղել է ու լինելու է: Իսկ թե ինչ ստվերի մասին է խոսքը, վարորդն ասաց, որ օրական 4000 դրամ աշխատավարձ է ստանում ու «պլան» է մուծում 39 հազար դրամ:
Սարգիս Մուրադյանը նշեց, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն է եկել, իրենց հետ հանդիպել: Ըստ նրա՝ համաձայնության չեն եկել: «Ինքը գնաց առանց հարցին լուծում տալու»,- ասաց նա:
Նշենք, որ այդ ընթացքում վարորդները դադարեցրել էին գործադուլը և արդեն վերադարձել աշխատանքի: Սարգիս Մուրադյանը նշեց, որ դուրս են եկել, որովհետև տնօրենը խոստացել է, որ մինչև երեկո հարցին լուծում կտա: «Եթե այդ հարցերը չլուծվեն, ուրեմն շարունակելու ենք գործադուլը»,- ասաց նա:
Նշենք, որ տևական ժամանակ էր լրագրողներին չէր հաջողվում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում պատասխանատու անձ գտնել, որը հարցերին կպատասխանի:
Ավելի ուշ քաղաքապետարանում ճեպազրույց տվեցին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը և «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը, ով վստահեցրեց, որ թյուրիմացություն է եղել, և որ տեսախցիկները տեղադրվելու են, վարորդներն էլ աշխատելու են:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել