ՊՈԱԿ-ների տնօրենների բողոքը, կարծիքը դեռևս չի արտահայտում ամբողջ աշխատակազմի տեսակետը
Ես այդ որոշումները քմածին ձևով կամ կամայականորեն ու միայնակ չեմ կայացնում։ ՊՈԱԿ-նորի հետ կապվածը որոշում չէր, այլ կար Կառավարության հանձնարարական, իսկ արդյունավետության բարձրացման և օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականներ ստացել են բոլորը։
Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե Մշակույթի նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություն լուծարել, վերակազմավորել կամ/և վերակազմակերպել:
«Արտահոսք է եղել, ինչ-որ մեկը դուրս է հանել տեղեկանքը և լրատվամիջոցներին է տվել, դա առաջացրել է արհեստական մեծ աղմուկ։ Ընդ որում՝ դա եղել է տեղեկանք, ոչ թե որոշում։ Դա մեր աշխատանքն է։ Երբ տնօրենները ասում են՝ մենք վիրավորված ենք, չեմ հասկանում՝ ինչու, դա մեր աշխատանքն է եղել։ Մենք նման հանձնարարականներ ստանում ենք ամեն օր։ Այս տեղեկանքը ընդամենը մեր վերլուծությունն է, որից հետո մենք կոնկրետ քայլերի պետք է դիմենք»,-ասաց Նազելի Ղարիբյանը:
Նա հավելեց, որ պետք է այդ վերլուծությունների հիման վրա գործողությունների պլան կազմել, հաշվարկ անել, հստակեցնել անելիքները․ սա պետք է անել ՊՈԱԿ-ների տնօրենների հետ խորհրդակցությամբ։
Նազելի Ղարիբյանը նաև հայտարարեց, որ այս ընթացքում պարզել է, որ տնօրենների բողոքը, կարծիքը դեռևս չի արտահայտում ՊՈԱԿ-ի ամբողջ աշխատակազմի տեսակետը․ «Այս ընթացքում ես պարզեցի 2-3 դեպք, երբ տնօրենները կտրականապես դեմ էին փոփոխությանը, բայց նրանց գործընկերներն ինձ ասում են, որ շատ ուրախ են»։
Դիտարկմանը, թե «Հայաստանի երգի պետական թատրոն»-ի ղեկավարությունը վերջերս հայտարարել էր, թե իրենք ոչ լուծարվելու են և ոչ էլ մասնավորեցնելու խնդրի առաջ են կանգնած, Նազելի Ղարիբյանը շեշտեց. «Ես դա չեմ հաստատում»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել