«Ինչո՞ւ վարորդները համաձայն չեն այդ վերահսկողությանը, եթե թաքցնելու բան չունեն»
Երեւան քաղաքում երթուղային ցանցը լավ չի աշխատում եւ այդ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար կատարում ենք փոփոխություններ։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով Երեւանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդների բողոքի ակցիային։
«Այն տրամաբանությունը, որ բոլոր պետական ՓԲԸ–ները պետք է զրոյով կամ մինուսով աշխատեն, ես չեմ ընդունում։ Պետք է ունենանք այն տեսլականը, թե ինչպես ենք զարգացնելու «Ավտոբուս» ՓԲԸ–ն, որ այն լինի շահութաբեր։ Այս պահի դրությամբ քննարկվում է այն խնդիրը, թե ինչպես ենք 450 երթուղիներում փոփոխություններ իրականացնելու, որ 2020 թվականին պատշաճ սպասարկում իրականացնենք, մինչեւ նոր երթուղային ցանցի ներդրումը»,–նշեց նա։
Հրաչյա Սարգսյանը չի հերքում, որ Երեւան քաղաքում երթուղային ցանցը լավ չի աշխատում եւ նրա խոսքով՝ այդ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար են կատարվում փոփոխությունները, տեղադրվում են տեսահսկման տեսախցիկներ. «Եթե կան մարդիկ, որոնց դուր չի գալիս, որ այդ աշխատանքները կանոնակարգվելու են, խնդիր չկա, կարող են դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից, բայց քաոս չի կարող երկար լինել, կանոնակարգումը անհրաժեշտ է»։
Փոխքաղաքապետի համար անհասկանալի է, թե ինչու համաձայն չեն վարորդները այդ վերահսկողությանը, եթե թաքցնելու բան չունեն։
Նա նշում է՝ տեսախցիկը 5 օր առաջ է տեղադրված եղել, սակայն վարորդները միայն այսօր են որոշել բողոքել, ուստի փոխքաղաքապետը կասկածներ ունի, որ այդ ակցիան կազմակերպված է եղել։
Նա նշում է՝ տեսախցիկները դրվել են, որ հսկվի վարորդների վարքը, որ նրանք չծխեն, որ պատշաճ վարք դրսեւորեն։
«Այո, հեղափոխություն է տեղի ունեցել, սակայն պետք է մարդկանց մեջ եւս հեղափոխություն լինի։ Մենք վարորդներին հավաստիացրել ենք, որ գումարային կորուստ չեն ունենալու»,–հավելեց փոխքաղաքապետը։
Նրա խոսքով՝ մյուս փուլում նախատեսվում է նաեւ տեսախցիկներ տեղադրել, որ վերահսկեն նաև քաղաքացիներին։ «Սա արվում է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,–նշեց Հրաչյա Սարգսյանը։
նա պնդեց՝ ուզում են, որ իրենց արածը տեսանելի լինի. «Մենք չենք ցանկանում մեր ասածը դեկլարատիվ լինի, թե Ֆեյսբուքում քանի լայք, քանի սրտիկ ենք հավաքելու, ուզում ենք մեր արածը տեսանելի լինի»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, այսօր՝ մարտի 7-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել. Նոր-Նորք վարչական շրջանի Թեւոսյան փողոցում գտնվող Երեւանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: Կանգսռներում տասնյակ մարդիկ են մնացել:
Վարորդները NEWS.am-ի հետ զրույցում նշել են, որ եթե նախկինում իրենք իրենց օրական վաստակից այսպես կոչված «պլան» էին տալիս, իսկ մնացածն իրենց էր մնում, հիմա ուզում են վարորդների համար ֆիքսել օրվա գումար՝ 6-7 հազար, ինչին նրանք դեմ են: Վարորդները պնդեցին, որ իրենց ծախսերը գերազանցում է յդ գումարի չափը: Բացի այդ, եթե մինչեւ հիմա վարորդնեն իրենք էին սպասարկում ավտոբուսին տեխնիկական ծախսերը, ապա հիմա պետությունը վերցնելու է իր վրա. «Այսինքն եթե խնդիր լինի, պետք է մի քանի օր սպասենք, առանց գործ մնանք եւ օրական փողը չենք ստանալու: Բացի այդ տեսախցիկներ են ուզում տեղադրել ավտոբուսներում, ինչին եւս մենք դեմ ենք»,-ասացին վարորդները: Նրանք նաեւ չգիտեին, թե արդյոք այդ 6-7 հազարը մաքուր իրենց է մնալու, թե դրանից հարկեր պետք է վճարեն:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել