Չեմպիոնների լիգա. Կասիլյասը գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Պորտուն» 3-1 հաշվով հաղթել է «Ռոմային» և պայքարը շարունակելու հնարավորություն ստացել:
«Վիշապների» դարպասապահ Իկեր Կասիլյասի համար սա Չեմպիոնների լիգայում 101-րդ հաղթանակն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Մրցաշարում տոնած հաղթանակների քանակով Կասիլյասը գերազանցել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (100 հաղթանակ):
Այս ցուցանիշով երրորդ տեղում «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին է, որը ՉԼ-ում 91 հաղթանակ է տոնել:
Հավելենք, որ արդեն մարտի 12-ին Ռոնալդուն կարող է հավասարվել Կասիլյասին, եթե «Յուվենտուսը» հաղթանակ տոնի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել