Շոուն շարունակվում է. եւս մեկ ձերբակալված
Ցանկացած պետության հիմքերը քանդում է արդարության, արդարադատության բացակայությունը, իսկ երբ այդ արդարությունն ու արդարադատությունն իրականացվում է ընտրովի եւ հատկապես շոու ապահովելու նպատակով, ապա հիմքերը փլվում են շատ ավելի արագ:
Քննչական կոմիտեն այսօր շտապեց հայտարարել, որ ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ. Պողոսյանը: Հաղորդագրությունից պարզվում է, որ չարածահումներ են հայտնաբերվել «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Առերեւույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշվում է, որ ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում բազմաթիվ չարաշահումներ են ի հայտ եկել, պարզվել ֆինանսական բնույթի առերեւույթ չարաշահումներ կատարած անձանց ինքնությունը, ժամանակահատվածը եւ մեխանիզմը:
Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում:
Տվյալներ են ձեռք բերվել՝ վերոնշյալ չարաշահումների դեպքերին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի առնչության վերաբերյալ:
Ընդ որում չի նշվում առերեւույթ պատճառած վնասի չափսը, չի նշվում, թե ինչու չէր կարելի գործի քննություն իրականացնել առանց ձերբակալության: Եւ որ ամենակարեւորն է, հարց է առաջանում, եւ այդ հարցը առաջանում է ՀՀ բազմաթիվ քաղաքացիների մոտ՝ մի՞թե Վ. Պողոսյանն այն միակ պաշտոնյան է եղել, որը առերեւույթ չարաշահումներ է արել:
Հայաստանը փոքր բնակչություն ունեցող երկիր է: Հայաստանում գրեթե բոլորը միմյանց ճանաչում են, լավ գիտեն ովքեր են հարկեր մուծել, ովքեր չեն մուծել եւ շարունակում են չմուծել, լավ գիտեն թե ովքեր եւ ինչքան ճարաշահումներ են իրականացրել:
Այնպես որ, թարգեք ընտրովի արդարադատության իրականացումը: Կամ օրենքի առաջ հավասար են բոլորը կամ թարգեք այս ձերբակալություններն ու կալանավորումները:
Ի դեպ, ժողովրդին շատ մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այս ձերբակալությունները եւ կալանավորումները միայն ծիծաղ եւ քմծիծաղ են առաջացնում: Ձերբակալություններով այլեւս վարկանիշ չեք բարձրացնի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել