Ընթանում է կառավարության նիստը. օրակարգում են կառավարության կառուցվածքի փոփոխությունները (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 28-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, որից 18-ը՝ չզեկուցվող:
Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, երկար ժամանակ քննարկվող «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը եւ հարակից փաթեթը:
Օրակարգում է նաեւ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին, Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին, «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծի մասին եւ այլ հարցեր:
Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխություններով նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել