Փաշինյանը չհերքեց Ատոմ Ջանջուղազյանի եւ Մհեր Գրիգորյանի ստորագրությամբ աշխատանքային փաստաթղթի գոյությունը
Հիմա արդեն վերջնականապես համոզվեցինք, որ իրոք գոյություն ունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ստորագրությամբ աշխատանքային այն փաստաթուղթը, որտեղ տվյալներ կան մինչեւ 10 հազար պետական աշխատողների կրճատման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այնտեղ նշված է, որ եթե պարզվի, որ 10 հազար արդյունք չստեղծող մարդ կա պետական կառավարման համակարգում, պետք է ազատվել այդ մարդկանցից:
Երբ այս փաստաթղթի վերաբերյալ աղմուկ բարձրացվեց, ոմանք շտապեցին հայտարարել, թե դա սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը: Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանի հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությանն այդ փաստաթուղթը, նա հաստատել է դրա գոյությունը:
Փաշինյանը համոզված է, որ կառավարման համակարգում չպետք է աշխատեն արդյունք չստեղծող մարդիկ, այսպիսով հասկացնելով, որ ընդհանուր առմամբ համաձայն է Ջանջուղազյանի եւ Գրիգորյանի հետ: Նա հերթական անգամ քննադատեց ՀՀԿ-ին, ապա շեշտեց, թե իր պատկերացմամբ կամ իր կարծիքով վերջին քսան տարիներին Հայաստանը ղեկավարել են ծանոթներով, ընկերներով, բարեկամներով, ընտրակեղծարարներով, բոլորը լցվելով պետական կառավարման համակարգ:
Ի դեպ, ընդամենը երեկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե 2012-ից սկսած Հայաստանում ընտրակեղծիքներ չեն եղել: Եւ եթե չեն եղել, ապա ընտրակեղծարարները որտեղից հայտնվեցին կառավարման համակարգում, իսկ եթե եղել են եւ Մուկուչյանը նման հայտարարություն է անում, ապա ինչ գործ ունի նա այդ պաշտոնում եւ ինչ գործ ունի ազատության մեջ:
Ինչ վերաբերում է մյուս կատեգորիաներին, ապա ցավոք հիմա ոչինչ չի փոխվել: Նույն բարեկամները, ծանոթները, մորքուրի թոռներն ու հարսները, ընկերները: Իհարկե, մի կարեւրոր տարբերություն այնուամենայնիվ կա. հիմա ծանոթները, բարեկամները, մորքուրի թոռները, ընկերները հեղափոխականներ են:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին