Ավտոմեքենայով իրար չզիջելու պատճառով առաջացած վեճից հետո 1 մարդ դանակահարվել է, երկու կին ծեծի է ենթարկվել
Մարտի 3-ին, ժամը 22։20-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ճարպոնի արտանկումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 27-ամյա Սարգիս Սուքիասյանն է։
Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություներ տալու, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքիհամար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Զառ գյուղի Հաղթանակի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել վիրավոր Ս. Սուքիասյանի և Ա. Խաչատրյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Ս. Սուքիասյանին։
Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ժամը 01։00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում ոստիկանության Աբովյանի բաժին, որ ««որովայնի բութ տրավմա, բազկի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Զառ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Նելի Ավետիսյանը և «որովայնի բութ տրավմա, ձախ դաստակի և աջ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ՝ Զառ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մարինե Վարդանյանը։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին և քննիչներին վերջիններս հայտնել են, որ Զառ գյուղի Հաղթանակ փողոցում իրենք ծեծի են ենթարկվել։
Կարճ ժամանակում Աբովյանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Ս. Սուքիասյանի և Ա. Խաչատրյանի միջև տեղի ունեցած «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանության ժամանակ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայով իրար չզիջելը, իսկ Մ Վարդանյանն ու Ն. Ավետիսյանը Ա. Խաչատրյանի ազգականներն են։
Ա. Խաչատրյանը քննիչներին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել