Ե՞րբ Ազգային ժողովը կքննարկի Կառավարության կառուցվածքի բարեփոխման հարցը
Չեմ կարծում, որ Կառավարության կառուցվածքի բարեփոխման մասին օրինագիծը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը այսօր այդքան կարեւոր է: Մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Միեւնույն ժամանակ, նա կարծիք հայտնեց, որ այս հարցը Կառավարությունն օրինագծի տեսքով Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում: «Մենք, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում այս հարցը կքննարկենք մարտի վերջին», - հավելեց Կարապետյանը:
Հարցին, թե ինչու մինչ օրս գործադիր մարմինը չի կողմնորոշվել իր կառուցվածքի հարցով, պատգամավորը նշեց, որ ամենայն հավանականությամբ «Կառավարությունում ցանկանում են ամեն ինչ մանրամասն քննարկել եւ հասկանալ իրավիճակը»:
«Մենք էլ, իհարկե, գործուն մասնակցություն կունենանք եւ հանդես կգանք առաջարկներով, քանի որ արդեն Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել ենք այդ հարցը: Ազգային ժողովում այդ հարցի հետ կապված տարբեր կարծիքներ կան:
Դրա համար տվյալ հարցը մենք պետք է համատեղ քննարկենք: Դա կարեւոր հարց է եւ մենք չպետք է շտապենք», - ասաց պատգամավորը մի քաղաքական ուժից, որն արդեն մի քանի ամիս է խոսում է պետական ապարատի օպտիմալացման մասին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել