Գազավորված ըմպելիքների թանկացումը կունենա խիստ բացասական տնտեսական էֆեկտ. ընկերությունները զգուշացնում են
Գազավորված ըմպելիքների թանկացումը կունենա խիստ բացասական տնտեսական էֆեկտ։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ գլխավոր տնօրեն Գուրգեն Նարիմանյանը։
«Բարձր գնային կատեգորիայի ապրանքների համար գները կթանկանան 12-15 տոկոսով, իսկ ցածր գնային կատեգորիայի ապրանքների համար՝ 30-40 տոկոսով, բնականաբար, կնվազի վաճառքը, կկրճատվի ընկերությունների եկամուտները, ի վերջո կկրճատվեն նաեւ աշխատատեղերը։ Սա հետեւանքների առաջին փուլն է, սակայն դրանով չի սահմանափակվի»,– նշեց նա։
Գուրգեն Նարիմանյանի խոսքով՝ կտուժեն նաեւ ապակյա եւ պլաստիկ շշերի, շաքարի ու հումքերի մատակարարները, որոնց 70 տոկոսը, նրա փոխանցմամբ, տեղական ընկերություններ են։
«Այդ շղթայում եկամուտների, շահութաբերության, աշխատողների կրճատման հետեւանքով կկրճատվի պետբյուջեում եկամտահարկի, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի մուտքերը։ Պետությունը գազավորված ըմպելիքները ԱԱՀ–ով հարկելու արդյունքում 3 մլր դրամ է նախատեսում ստանալ, սակայն պետբյուջեի մուտքերի կրճատումները ավելի բացասական ազդեցություն կունենան»,–ասաց ընկերության տնօրենը։
Բացի այդ, նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ մեծապես վնասվում է ներդրումային վստահությունն ու գրավչությունը տվյալ ոլորտում։ « Մեր ներդրումային ծրագրերն էլ սառեցվել են»,–հայտնեց Նարիմանյանը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ հասարակական կապերի եւ հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը իր հերթին դժգոհեց՝ իրենց համար անհասկանալի է այն դիրքորոշումը, համաձայն որի, բոլոր գազավորված ըմպելիքները, անկախ նրանից՝ կա այնտեղ շաքարավազ, թե չկա, շաքարին փոխարինողներ են, թե համաբուրավետիչներ, համարվում են անառողջ։
«Թամարա եւ Անի» ՍՊԸ տնօրեն Տիգրան Շալջյանն իր խոսքը սկսեց բժշկության մեջ հայտնի արտահայտությամբ, համաձայն որի՝ «Ամեն ինչ դեղ է եւ ամեն ինչ թույն, հարցը չափաբաժնի մեջ է»։
Նրա խոսքով՝ ՀՀ–ում մի օրվա կտրվածքով մեկ մարդուն բաժին է հասնում գազավորված ըմպելիքների 1 տոկոսից պակաս, իսկ միջազգային մակարդակում այս ցուցանիշը 1.7 տոկոս է. «Այսինքն՝ մենք շատ հեռու ենք այդ ցուցանիշից»։ Տիգրան Հովսեփյանը նաեւ նկատում է՝ եթե խոսում ենք շաքարի վնասակարության մասին, ապա «ո՞վ է ասում, որ, օրինակ, խաղողն ավելի օգտակար է, քան գազավորված ըմպելիքը»։
Գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերություններն առաջարկում են կասեցնել օրենքի նախագծի այդ դրույթը եւ ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումանասիրի առաջարկվող փոփոխության տնտեսական էֆեկտը եւ նաեւ գազավորված ըմպելիքների ազդեցությունը առողջության վրա, արդյոք այն իսկապես բացասական ազդեցություն է գործում։
Հիշեցնենք, որ համաձայն շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ապա նշվել է, որ խոսքը բոլոր գազավորված ըմպելիքներին է վերաբերում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել