Գործով զբաղվեք, ոչ թե արհեստական տոներ հորինեք
Գործող կառավարող ուժից, նրա առաջնորդներից ժողովրդի դժգոհությունները գնալով աճում են: Եւ ինչպես չաճեն, եթե անարդարությունը չի հաղթահարվել, եթե կրճատումներ են, եթե մենաշնորհները պահպանվում եւ ընդլայնվում են, եթե աշխատատեղեր չեն ստեղծվում, եթե աշխատավարձերը չեն բարձրանում, հացը թանկանում է, եթե գյուղացուն կրկին մենակ են թողնում իր խնդիրների հետ:
Եւ այս իրավիճակում կառավարողները որոշել են ժողովրդին կերակրել միայն շոուներով, այլ կերպ ասած տեսարաններով, բայց առանց հացի: Ընտրովի արդարադատություն են իրականացնում, ժողովրդին տեսարաններ մատուցելով, մարտի 1-ին փորձում ուժի ցուցադրման երթ անցկացնել եւ տապալվում են, հիմա էլ որոշել են նոր տոներ եւ հիշատակի օրեր ավելացնել:
Մարտի 1-ը ոչ աշխատանքային օր հռչակելու խոսակցությունները դեռ չավարտված, հիմա էլ համառ լուրեր են շրջանառվում, որ ցանկանում են ապրիլի 24-ի նախօրեն՝ ապրիլի 23-ը տոն հռչակել, անունն էլ դնել քաղաքացու օր, ինչ է թե այդ օրը հրաժարական է տվել Սերժ Սարգսյանը:
Եւ այստեղ հարց, իսկ ինչու ապրիլի 23-ը եւ ոչ թե փետրվարի 3-ը, կամ փետրվարի 20-ը կամ մայիսի 20-ը:
Իրականում նման տոն ավելացնելն անհեթեթություն է: Քաղաքացու օր պետք է լինի յուրաքանչյուր նոր օրը: Քաղաքացու օրը պետք է նշվի ամեն օր հարգելով քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը:
Իսկ այսպես տպավորություն է, որ մեր նոր կառավարիչները տառապում են ֆրանսիական հեղափոխական բարդույթով եւ շուտով նոր տարին հռչակելու են ոչ թե հունվարի 1-ը, այլ մայիսի 8-ը, փոխելու են ամսանունները, շաբաթվա անունները, որից հետո, օրինակ, մարտը կանվանափոխվի մակունց, իսկ սեպտեմբերը՝ միզոմբեր, դեկտեմբերն էլ, օրինակ, ավինբեր: Երեքշաբթին էլ կլինի քայլշաբթի, չորեքշաբթին հեղշաբթի;
Իսկապես, ժամանակն է արդեն գործով, կոնկրետ աշխատանքով զբաղվել: Թարգեք տոներ հորինելը, հիշատակի օրեր ավելացնելը, դեկլարատիվ հայտարարություններ անելը մտադրությունների մասին: Մի խոսքով՝ գործով զբաղվեք եւ թարգեք նյուվասյուկիզմը, որից ժողովուրդը կուշտ է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել