«Քասթինգի» հանձնաժողովի կազմը գաղտնի է
hraparak.am-ը գրում է. Կադրային բանկ ձեւավորելու համար վարչապետի կարգադրությամբ ձեւավորված հանձնաժողովի կազմը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, գաղտնի է պահվում։ Երեկ այս մասին մեր լրագրողին ասել է «քասթինգի» հանձնաժողովում ընդգրկված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Նա գաղտնիության որոշումը բացատրել է կոռուպցիոն ռիսկերը կանխելու հիմնավորմամբ, որպեսզի հանձնաժողովականներին չզանգեն տարբեր տեղերից ու չբարեխոսեն ծանոթ-բարեկամների համար։ Փաստորեն, կարծում են, որ ոմանք գայթակղություններին չեն դիմանա։
Մենք մի քանի հրապարակում ենք արել այս «քասթինգի» մասին․ մասնակիցներից մեկը բողոքել էր, որ քննություն վերցնողներն ավելի թույլ գիտելիքներ ունեին, քան մասնակիցները։ Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ն որոշակի չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն «քննիչները»։
«Ես չգիտեմ՝ ինչ չափորոշիչներով է ձեւավորվել հանձնաժողովը, այն վարչապետն է ձեւավորել, եւ պետք է իրենից հարցնեք, բայց չեմ կարծում, որ վարչապետի ձեւավորած կազմում կլինեն ոչ պրոֆեսիոնալներ, այլ բան, որ միգուցե ներկայանա առանձին ոլորտի նեղ մասնագետ, եւ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը չլինի տվյալ ոլորտի նեղ մասնագետ»։ Այդ դեպքում ինչպե՞ս եք որոշելու՝ համապատասխանո՞ւմ է ենթադրյալ պաշտոնին, թե՞ ոչ։ «Ես չգիտեմ, հանձնաժողովի անդամները կպատասխանեն, իսկ Ձեր պնդումները հաստատելով՝ ես ակամայից կհաստատեմ հանձնաժողովի կազմը»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել