Ով է կանանց գաղութի նոր պետը
Փետրվարի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ներկայացրեց պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանին: Ներկա էին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալները, ստորաբաժանումների պետերը, պատասխանատու հերթապահները, ինչպես նաև՝ հիմնարկի նախկին պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը նախ շնորհակալական խոսք ուղղեց Գ. Վարդանյանին՝ ընդգծելով նրա դրական և արդյունավետ աշխատանքը ողջ ծառայության, մասնավորապես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում աշխատելու ընթացքում:
Այնուհետև շնորհավորելով պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Եզիազարյանին՝ մաղթեց նրան բեղմնավոր, արդյունավետ և անփորձանք աշխատանք: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Վ. Եղիազարյանը՝ հավաստիացնելով, որ հիմնակի անձնակազմի հետ համատեղ կներդնեն բոլոր հնարավորություններն ու եռանդը՝ իրենց հանդեպ ցուցաբերված վստահությունն արդարացնելու և առկա խնդիրները լուծելու համար: Դիմելով ներկաներին՝ Ա. Մխոյանը շեշտադրեց հատկապես հստակ ուրվագծված այժմեական այն պահանջները, որոնք դրված են երկրի, այդ թվում նաև Ծառայության առջև:
Ըստ Ծառայության պետի՝ համակարգի առաջնային խնդիրը յուրաքանչյուրի կողմից քրեակատարողական ծառայողի արժանապատվության, պատվի, արժեքների պահպանումն է, ինչն էլ իր հերթին պայմանավորված է անհատ ծառայողի անձնական մոտեցումից: Ա. Մխոյանն անդրադարձավ նաև կոռուպցիային՝ նշելով, որ կոռուպցիա և անօրինականություն են համարվում նաև այն դեպքերը, երբ խախտվում են ծառայողական պարտականությունների շրջանակներն ու կարգապահությունը՝ միևնույն ժամանակ պահանջելով լինել միասնական, համախմբված, միայն համախմբվածության դեպքում կարող են հաղթահարել ծառացած հակասություններն ու անհամաձայնությունները՝ ցանկացած խնդրի համար գտնելով օրինական և տրամաբանական լուծումներ:
Քրեակատարողական հիմնարկներում ներկայիս գերխնդիրը կայուն ու կառավարելի իրավիճակ ապահովելն է, ինչին հասնելու կարևորագույն ճանապարհներից մեկը, ըստ Ծառայության պետի, ծառայողական կուռ կարգապահությունն է, իսկ կոռուպցիայի ցանկացած երևույթի բացահայտման դեպքում անձը կենթարկվի պատասխանատվության:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել