Արմենպրես. «Զենիթ»-ի նախագահը հայտնել է Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին
Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, սակայն այս պահին բանակցություններ չեն վարվում:
Այս մասին Մոսկվայում Լազարյան ակումբի երկրորդ նիստի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Զենիթ»-ի նախագահ, «Գազպրոմ» ընկերության նախկին փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:
«Եվրոպական առաջնությունների բոլոր առաջատար ֆուտբոլիստները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Թիմը կառուցելու հեռանկարի տեսանկյունից անպայման պետք է ներգրավել այդպիսի մակարդակի ֆուտբոլիստների: Պարզ է, որ նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», ունի գործող պայմանագիր, գտնվում է իր մարզավիճակի գագաթնակետում:
Նա 30 տարեկան է, և հաշվի առնելով նրա ֆիզիկական տվյալները, հեշտությամբ կարող է մինչև 35 տարեկանը խաղալ, ինչպես մեզ մոտ խաղում են Ալեքսանդր Անյուկովը, Յուրի Ժիրկովը: Խոսք չկա այն մասին, որ նա իր խաղամակարդակով իր տեղը կգտնի մեր թիմի կազմում: Ես կարծում եմ, որ նրա համար հեշտ կլինի «Զենիթ»-ի խաղին ադապտացվելը»,- ասել է Մեդվեդևը:
«Զենիթ»-ի նախագահը նաև ընդգծել է, որ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու բանակցություններ այս պահին չեն վարում: Նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե երբ այդ հարցով բանակցություններ կսկսեն՝ նշելով, որ մինչև ակումբի տրանսֆերային քաղաքականությունը որոշակիացնելը որևէ այլ բան չի կարող ասել:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից