ԵՄ-ի հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որեւէ դավադրություն. Փաշինյան
Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում: Այս մասին, նախօրեին, Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո ներկաների հարցերին պատասխանելիս նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:՝ անդրադառնալով Ռուսաստանի եւ Եվրոպական միության հետ համագործակցության վերաբերյալ հարցադրումներին:
Նրա խոսքով, Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը:
«Անշուշտ, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, եւ ես կարծում եմ, որ հակասություններ չկան եւ չեն կարող լինել Ռուսաստանի եւ Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում:
Դրանք թափանցիկ են, եւ ես կարեւոր եմ համարում ընդծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որեւէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում:
Մեզ համար չափազանց կարեւոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, եւ մենք մտադիր ենք զարգացնել այն Ռուսաստանի եւ Իրանի հետ: Օրեր առաջ ես այցելեցի Իրան, եւ մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները», -հայտարարեց Փաշինյանը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ