ԵԿՄ-ում տեղյակ չեն, որ Արամ Սարգսյանը եղբոր ծնունդը նշելու է Արցախում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը։ Տեղեկացանք, որ դեռ երեկ տիկնոջ հետ Արցախ է մեկնել Արամ Սարգսյանը՝ եղբոր ծնունդը Բակո Սահակյանի հրավերով նա կնշի հենց Արցախում։ Ուշագրավ է, որ ԵԿՄ-ում տեղյակ չէին այդ մասին։ «Չէ, տեղյակ չենք, չենք քննարկել»,- մեզ ասաց փոխնախագահ Վազգեն Վարդանյանը։ ԵԿՄ-ում դեռեւս չընտրված նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ վաղ առավոտից կմեկնարկեն միջոցառումները, հենց վարչությունում ծաղիկներ կխոնարհեն Վազգենի կիսանդրու առջեւ, ապա կուղեւորվեն Եռաբլուր, որտեղ ներկա է լինելու նաեւ ռազմաքաղաքական էլիտան։ Հաջորդ կանգառը կլինի Արարատում՝ սպարապետի տուն-թանգարանում, հնարավոր է զորամաս այցելեն, զուգահեռ ԵԿՄ բոլոր տարածքային կառույցներում նույնպես կնշեն 60-ամյակը։
Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով, հիշեցնենք, կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը հատկացվելու է մոտ 13 միլիոն դրամ, ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։
Արամ Սարգսյանի կուսակից Լյովա Եղիազարյանը մեզ հայտնեց, որ Արամ Սարգսյանը վաղը կվերադառնա եւ կմասնակցի հանձնաժողովի կազմակերպած միջոցառումներին, որը, ըստ որոշ տեղեկությունների, լինելու է Մարզահամերգային համալիրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ