«Պաշտոնների շքերթ»՝ Ռաֆիկ Մաշադյանի մտերիմ ընկերոջ համար
«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ-ում կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք համակարգում աշխատում են ընտանյոք հանդերձ, ազգով-տակով, բազմիցս անդրադարձել ենք։ Բայց որ հայր ու որդի նույն պաշտոնը զբաղեցնեն, հազվադեպ է լինում։
Օրերս Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Օհանյանը նշանակվել է Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ և պաշտոնով հավասարվել որդուն` Սինոդ Օհանյանին, որը Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է։ Արմեն Օհանյանի հաջողության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախելով աշխատանքի և ստանալով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը։
Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխատանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տեղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց «պաշտոնների շքերթ»։
Արմեն Օհանյանը Ռաֆիկ Մաշադյանի ամենամոտ ընկերներից մեկն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ