Վենդետա Հայաստանում. Ովքե՞ր են «Հունաստանի Կարենի» սպանությունը նախապատրաստելու համար կալանավորվածները
NEWS.am–ի տեղեկություններով՝ հանցավոր աշխարհում «Հունաստանի Կարեն» անունով հայտնի 29–ամյա Կարեն Խնուսյանի սպանության շարժառիթի վարկածներից մեկը վենդետան է։
Մեր տեղեկություններով՝ Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու համար կալանավորվածներից Վիլյամ Դանիելյանը 2010թ. Հունաստանում Խնուսյանի կողմից սպանված Արկադի Դանիելյանի եղբայրն է, իսկ մյուս կալանավորվածը՝ նրանց բարեկամը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունաստանի Սալոնիկ քաղաքի դատարանը 2015թ. Խնուսյանին դատապարտել էր 57 տարի և 6 ամիս ազատազրկման՝ անձի առևանգման, սպանության, ապօրինի զենք կրելու և կողոպուտ կատարելու համար։
Մեկ տարի անց՝ 2016թ. ապրիլին, նրան 6 օրով արձակուրդ են տրամադրել, որից հետո նա չի վերադարձել քրեակատարողական հիմնարկ։ Այնուհետև Խնուսյանը ժամանել է Հայաստան։
NEWS.am–ը պարզեց, որ 2016թ. ապրիլ 20–ին Խնուսյանը կեղծ անձնագրով է կարողացել ժամանել Հայաստան։
Նա օգտագործել է եղբոր՝ Դավիթ Խնուսյանի անվամբ կեղծ փաստաթուղթն ու «Զվարթնոց» օդանավակայանով մուտք գործելով ՀՀ տարածք: Ավելի ուշ Խնուսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ապանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի հրազենային վնասվածքներով։ Ավելի ուշ պարզվեց, որ սպանվածը Կարեն Խնուսյանն է, ով հանցավոր աշխարհում հայտնի էր որպես «Հունաստանի Կարեն»։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերել ու սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի, որոնք մարտի 2-ին կալանավորվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաստելը) և 235 հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով։
Բուն սպանության գործով, սակայն, մինչև այս պահը, որևէ անձ կասկածյալի կարգավիճակ չունի։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ