Ինձ Լֆիկն է առևանգել ու զենքը պահել ճակատիս․ Ղուշչյան
Հ3-ի այլևս նախկին հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում այսօր Ռուբեն Հախվերդյանի հետ հարցազրույցից ոչ պակաս աղմկահարույց հայտարարություն արեց՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ երբ եթերում տվել է «Լուսաստղ » օղու անունը, Ալեքսանյանի մարդիկ իրեն ծեծի են ենթարկել, պարոն Ղուշչյանն ասաց․ «Ինչ ծեծի․․․ էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, թե ոչ մեկն էլ չպատժի»։
Համլետ Ղուշչյանը հայտնեց, որ ատրճանակը պահել է անձամբ Սամվել Ալեքսանյանը։ Պարոն Ղուշչյանին հարցրել էինք, թե ճի՞շտ է, որ իրեն փրկել է միայն ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի միջամտությունը։ Վերջին դիտարկման հետ կապված՝ Համլետ Ղուշչյանն ասաց․«Վաայ․․․ էս ինչ հեքիաթներ են պատմում, ի՞նչ կապ ունի Թևոսը․․․»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ