Թրամփի համար դժվար կլինի վերընտրվել 2020 թվականին
2020 թվականի նախագահական ընտրությունների մրցավազքը դժվար կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, տեղեկացնում է ամերիկյան NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ի հետ համատեղ հարցմանը, փոխանցում է Gazeta-ն։
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ գալիք տարի Թրամփին պատրաստ է վերընտրել ընտրողների տասից չորսը։ Ընտրողների 41 տոկոսը պատրաստ է ձայնը տալ պետության գործող նախագահին, 48 տոկոսը՝ դեմոկրատների թեկնածուին։ Չնայած սրան՝ ԱՄՆ նախագահի հանդեպ վերաբերմունքը մնում է կայուն՝ ամերիկացիների 46 տոկոսը հավանություն է տալիս Թրամփի աշխատանքին։
Ամերիկացիների կեսից ավելին (58 տոկոս) չի համարում, որ ԱՄՆ պետության ղեկավարը ազնիվ է եղել «ռուսական գործի» հանդեպ։ Բացի այդ, ընտրողների 60 տոկոսը հավանություն չի տվել նրա մտցրած հռչակագրին՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հետ կապված արտակարգ դրություն մտցնելու մասին։
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը վայելում է ուժեղ կուսակցական աջակցություն՝ հանրապետականների 90 տոկոսը հավանություն է տալիս նրա գործողություններին։ Թրամփի վարկանիշի վրա դրական ազդեցություն է գործում նաեւ իրավիճակը տնտեսությունում։ Հարցվողների մեծ մասը համոզված է, որ եկող տարի ռեցեսիա չի լինելու։
NBC/WSJ հարցումն անցկացվել է փետրվարի վերջին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ