Իմ գործը Հայաստանի եւ Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ որեւէ ոտնձգություն թույլ չտալն է. Վանեցյան
Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որեւէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի: Այս մասին Արցախ կատարած այցի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Պարոն Վանեցյան մամուլում լայն քննարկման առարկա է դարձել Արցախում արված Ձեր հայտարարությունները, արձագանք է եղել նաեւ Ադրբեջանից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
Ես պրոֆեսիոնալ սպա եմ եւ իմ գործն անվտանգության ապահովելն է, եւ թույլ չտալը որեւէ ոտնձգություն Հայաստանի եւ Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ: Սա հատկապես կարեւոր է այն պայմաններում, երբ հարեւան երկրից ամենաբարձր մակարդակներով գրեթե ամեն օր հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման հայտարարություններ են հնչում։ Բնականաբար, մեր անվտանգության համակարգը պետք է պատրաստ լինի արձագանքելու այս սպառնալիքներին։ Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որեւէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի եւ սրան են ուղղված մեր ջանքերը:
Արցախի Հանրապետություն կատարած վերջին այցի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն արել է հետեւյալ հայտարարությունը. «Այն ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, իմ եւ մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետեւ այն խոսքերը, այն արտահայտությունները եւ այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են թեման, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են եւ այլն, այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին եւ ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները եւ շենացնեն մեր երկիրը»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ