Դեգրադանտը
Ռուբեն Հախվերդյանը հերթական ամոթալի եւ խայտառակ հայտարարությունն է արել: Այս անգամ նա վիրավորել է մեր ժողովրդի մի մեծ հատվածին՝ արցախցիներին: Վիրավորելը դեռ քիչ չէ, նա անգամ նրանց առաջարկել է հեռանալ Հայաստանից:
Մեր ժողովրդի թշնամին անգամ իրեն թույլ չէր տա նման ձեւակերպումներ, արտահայտություններ անել, որն իրեն թույլ տվեց վաղուց արդեն դեգրադանտ դարձած Ռուբիկ Հախվերդյանը:
Հասարակությունը պետք է պետք է խփի բոլոր նրանց մռութներին, որոնք այսուհետ կհամարձակվեն վիրավորել մեր ազգի որեւէ հատվածին՝ արցախցիներին, տավուշցիներին, սյունեցիներին, եւ այլն եւ այլն: Ընդ որում, ոչ միայն նրանց, ովքեր նման տխմարություն դուրս կտան հեռուստաեթերից, ինչպես արեց Հախվերդյանը, այլ ցանկացած վայրում:
Գաղտնիք չէ, որ թշնամական երկրների հատուկ ծառայությունները հսկայական ջանքեր եւ միջոցներ են ներդնում, որ տարածեն այն դատարկ միտքը, թե Հայաստանի եւ հայաստանցիների ձախողումների պատճառն Արցախն ու արցախցիներն են:
Ռուբեն Հախվերդյանը հաստատ չի մոռացել, թե իր համար ինչեր են արել արցախցի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Հաստատ չի կարող մոռանալ, քանի որ ստացել է տարատեսակ աջակցություն, այդ թվում նյութական միջոցներ, անգամ տուն:
Շատերն են հիշում, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանին գովերգում Ռուբեն Հախվերդյանը, այս ու այնտեղ պատմելով, թե ինչեր է իր համար արել նախագահ Քոչարյանը, եւ թե ինչ կլիներ իր հետ, եթե չլիներ նրա աջակցությունը:
Ցավալի է, բայց երբ Ռուբեն Հախվերդյանը վիրավորում էր արցախցիներին, հաղորդումը վարող Համլետ Ղուշչյանը փոխանակ ընդհատեր նրան, ներողություն խնդրեր, անհասկացող աշակերտի նման ոչ միայն գլուխն էր տմբտմբացնում, այլ լրացնում նրան, հիշեցնելով «Մաուգլի» մուլտֆիլմի շնագայլին:
Համլետ Ղուշչյանը հավանորեն գլուխը տմբտմբացնելիս մոռացել էր, որ պատվերով Սամվել Բաբայանի մասին ստահոդ, ծայրից-ծայր սուտ ֆիլմ էր նկարել, իսկ հետո ծնկի եկած ներողություն խնդրել արցախցի Սամվել Բաբայանից: Այ հենց սա է ասկյարի ոճը: Հենց սա:
Հանրությունը, հանրության առողջ զանգվածն արդեն իսկ արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին, Համլետ Ղուշչյանին: Ընդ որում, անկախ իրենց քաղաքական հայացքներից, կողմնորոշումներից, այս կառավարությանն ունեցած վերաբերմունքից հասարակության առողջ շերտը տվել է շատ կոշտ եւ ազդու գնահատական, որից հետո հաստատ որեւէ մեկի մտքով անգամ չի անցնի նման ապուշություն արտաբերել:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ