Մարտի 1-ը չի կարելի եւ չպետք է ներառվի «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, կառավարող քաղաքական ուժը մտադիր է փոփոխություններ կատարել «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, որից հետո Մարտի 1-ը կներառվի որպես 2008թ. մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր:
Առաջին հայացքից թվում է, թե նախաձեռնությունը դրական է, թվում է, թե հարգանք է զոհերի հիշատակին, բայց միայն առաջին հայացքից:
Մարտի 1-ի զոհերի հիշատակը ոչ թե եւս մեկ սգո օր ավելացնելով են հարգվում, այլ քայլերի, միջոցառումների, գործողությունների շարանով, որոնք կբացառեն այնպիսի ընտրությունները, այնպիսի հետընտրական զարգացումները, որոնք հանգեցրին տասնմեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգությանը:
Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա մեր օրացույցում պետք է օր ավելացվի նաեւ հոկտեմբերի 27-ի, 1990թ. մայիսի 27-ի զոհերի հիշատակի համար: Եթե այդքան սկզբունքային ենք, ապա պետք է գնանք եւ հասնենք 1930-ականների զոհերին, 1920-ականների զոհերին, ցարական իշխանության կողմից իրականացված բռնի գործողության զոհերին:
Սգալով, ողբալով երկիր չեն կառուցում, առաջ չեն գնում: Վերջապես կանգ առեք, սթափվեք եւ հանգիստ թողեք մարտի մեկի զոհերին: Հանգիստ թողեք հարգելով նրանց հիշատակը, պատարագ մատուցեք նրանց հոգիների հանգստության համար, նոր ընտրական օրենսգիրք ընդունեք, որ այլեւս երբեք ընտրությունների արդյունքները կասկածի տեղիք չտան:
Հուզական ալիքի տակ կոպիտ վրիպումներ պետք չէ թույլ տալ: Կանգ առեք եւ հրաժարվեք եւս մեկ սգո օր ավելացնելու նախաձեռնությունից:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին