Թուրքիան ու ԱՄՆ-ը շարունակում են բանակցությունները Patriot զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ. Չավուշօղլու
Թուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները բանակցություններ են վարում Անկարայի կողմից Patriot զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ: Ինչպես գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Sabah-ին, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ամերիկացիները հայտարարել են, որ կարող են Patriot վաճառել, և մեր պատվիրակությունները բանակցություններ են վարում», - հայտնել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Անկարան վերջապես դրական պատասխան է ստացել շուրջ երկու տարի առաջ զենիթահրթիռային համակարգերի գնման համար Վաշինգտոնին ուղարկած իր հարցմանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան լուրջ նկատառումներ ունի զենիթահրթիռային համակարգերի գնի, մատակարարման ժամանակացույցի և հետագայում տեխնոլոգիաների հանձնման վերաբերյալ: Այն ընթացքում, ինչ Թուրքիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, նա կարող է նաև դիմել այլ տարբերակներին, եթե Միացյալ նահանգների հետ բանակցություններն անարդյունավետ լինեն:
Չավուշօղլուն հաստատել է, որ С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման գործարքը ՌԴ-ի հետ արդեն ավարտվել է, և դրանք Թուրքիային կմատակարարվեն այս տարվա աշնանը: «Մեզ պետք է ՀՕՊ համակարգ: Մեր շուրջը լուրջ վտանգներ ու սպառնալիքներ կան: Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի օդային տարածքը», - ասել է ԱԳ նախարարն ու հավելել, որ Թուրքիան Ռուսաստանին է դիմել այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ը չի կարողացել բավարարել պահանջները:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ