Մանրամասներ Սուրեն Պապիկյան-պատգամավորներ հանդիպումից. Ֆորմատը փոխվելու է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում հերթական դռնփակ հանդիպմանը հրավիրված էր ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պապիկյանի հետ հանդիպումը բավական ջերմ մթնոլորտում է ընթացել. պատգամավորները հարցերով շատ չեն ճնշել:
Սա էլ թերեւս այն պատճառով, որ Պապիկյանը հստակ ներկայացրել էր անելիքները, ծրագրերը, իսկ հարցերին էլ տվել է սպառիչ ու զուսպ պատասխաններ: Նույնիսկ ոլորտի գիտակ պատգամավորներից մի քանիսն արդեն հանդիպումից հետո իրար հետ խոսելիս ասել են, թե մինչեւ հիմա չէր եղել այսպիսի հանդիպում, որից իրենք բավարարված լինեին:
Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում իշխող խմբակցության պատգամավորները գործադիրի անդամների հետ հանդիպումներն անցկացնեն բաց, քանի որ փակ ֆորմատն իրեն սպառել է՝ առանձնապես գաղտնի ոչինչ չի խոսվում: Փակ կարող են լինել միայն ուժային կառույցների, իրավապահ համակարգի ղեկավարների հետ հանդիպումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ