Տիգրան Մուկուչյանին հնարավոր է փոխարինի Դանիել Իոաննիսյանը
«Փաստ» թերթը գրում է.
«Դեռեւս անցած տարվա սեպտեմբերի սկզբին «Փաստ» թերթը գրել էր, որ «Երեւանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար:
Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով. եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին»: Այդպես էլ եղավ: Փաստացի, Մուկուչյանի կազմակերպած երկու ընտրություններից էլ, ըստ էության, իշխանությունները դժգոհ չէին, կարելի է ասել՝ ավելին, նույնիսկ շատ գոհ էին:
Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Մուկուչյանի հեռանալու ժամանակն արդեն հեռու չէ: Մեր աղբյուրների պնդմամբ, այդ պաշտոնում վարչապետն ու թիմակիցներն այս պահին ունեն մեկ ընդհանուր թեկնածու՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
Չնայած այն հանգամանքին, որ իշխանություններն Իոաննիսյանի հետ հանրային որոշ հարցերում ունեին հակասություններ եւ պարբերաբար քննադատական հայտարարություններ են հնչում միմյանց հասցեին, այդուամենայնիվ, առաջիկայում այդ հարցը կմտնի օրակարգ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ