Նոր զարգացումներ ղարաբաղյան հարցում
«168 ժամ» թերթը գրում է.
«Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել իրենց վերջին տարածաշրջանային այցի եւ առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին։ Հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ կոնկրետություն չկա, համանախագահները խոսում են ընդամենը մտադրության մասին։
Բայց ուշագրավ է, որ համանախագահները հայտարարությամբ են հանդես գալիս իրենց տարածաշրջանային այցից օրեր անց միայն, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հնչեցին հայտարություններ երկու կողմից էլ։ Նախ՝ Իրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում սպասվում է իր եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը, սակայն, լինելու է հանդիպում առանց օրակարգի եւ նվիրված է լինելու բանակցային ձեւաչափի ճշգրտմանը։
Փաշինյանը նկատի ուներ բանակցություններում Արցախի ներգրավման հնարավորությունը։ Դրան անմիջապես հետեւեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը չի պատրաստվում ներգրավվել Արցախի մասնակցությամբ որեւէ ձեւաչափի։ Այս երկու հայտարարություններից հետո, ահա, հնչում է համանախագահների հայտարարությունը երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման վերաբերյալ։
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ զարգացումներ են ընթանում։ Դրանք առայժմ անտեսանելի են, սակայն ակնհայտ է, որ բանակցային գործընթացի տեմպն էականորեն ավելացել է։
Ի՞նչ զարգացումներ են դրանք, ի՞նչ հնարավորություններ ու սպառնալիքներ են պարունակում դրանք հայկական կողմերի համար, պարզ կդառնա առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ