Լուկաշենկոն պատմել է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման մանրամասները
Այսօր հասարակայնության ներկայացուցիչների, փորձագիտական հանրության, բելառուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Սոչիում կայացած Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման մանրամասները, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, փետրվարի 14-ին՝ Ռուսաստան աշխատանքային այցի ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոուխանիի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: Միջոցառումը տեղի էր ունեցել թեյախմության ձեւաչափով Սոչիում «Ռուս» առողջարանի տարածքում: Բելառուսի առաջնորդի աշխատանքային այցը Ռուսաստան համընկել էր Սիրիայի հարցով հերթական եռակողմ գագաթնաժողովի անցկացման հետ, որը լավ հնարավորություն էր միջազգային հարցերն ավելի լայն ֆորմատով քննարկելու համար: Առավելեւս Բելառուսն ունի վաղեմի բարեկամական կապեր ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Թուրքիայի եւ Իրանի հետ ինչպես քաղաքականության, այնպես էլ առեւտրա-տնտեսական եւ հումանիտար համագործակցության առումով: Բելառուսն, ունենալով խաղաղապահ հարթակի կարգավիճակ, մշտապես ուներ հստակ դիրքորոշում աշխարհում կոնֆլիկտների շուտափույթ կարգավորման եւ ահաբեկչության հակազդման անհրաժեշտության հարցում:
Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերով՝ նախօրեին այդ հանդիպմանը մասնակցել նրան ընկերաբար առաջարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հումանիտար հարցեր քննարկելու եւ կարծիքներ փոխանակելու համար: Երկրի առաջնորդը սկզբում տարակուսել էր, այնուհետեւ ընդունել առաջարկը:
«Հանդիպումը շատ օգտակար էր: Մեկ ժամից ավելի մենք քննարկում էինք բոլոր խնդիրները: Ես լսեցի նրանց տեսակետը, դիրքորոշումը. դա շատ կարեւոր է: Ստացվեց ջերմ զրույց: Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին մեր մասնակցության վերաբերյալ խոսք անգամ չէր գնում»,-հավաստիացրել է նա՝ ընդգծելով, որ, ըստ Սահմանադրության, Բելառուսն իրավունք չունի Զինված Ուժեր ուղարկել երկրի սահմաններից դուրս: Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ ընկերական հարաբերություններ ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
«Նա նույնպես միշտ ասում էր եւ այժմ հայտնում է. մենք վերականգնում ենք Սիրիան եւ ցանկանում ենք, որ դուք այնտեղ աշխատեք: Բոլորը ձգտում են այնտեղ: Չնայած մենք չենք պատերազմում՝ Բաշար Ասադը միշտ լավ վերաբերմունք ունի Բելառուսի՝ այնտեղ ներկայացված լինելու նկատմամբ: Իսկ Սիրիայի գործերին խառնվել իրանցիների, ամերիկացիների, թուրքերի եւ ռուսների հետ մեկտեղ ես ցանկություն չունեմ: Անգամ հարցը դիտարկելով ռազմական տեսանկյունից, որ բանակը պետք է վարժվի: Ես վախենում եմ այդ մասին խոսել, եւ բացառվում է, որ առանց ձեզ ես կարող եմ պայմանավորվածություն ձեռք բերել եւ առաջիկայում որոշակի զինուժ ուղարկել: Դրանում որեւէ անհրաժեշտություն չկա»,-հայտարարել է երկրի ղեկավարը: Նրա խոսքերով՝ «սիրիական սինդրոմը», որն անցել է մի քանի հոգու մտքով, հիմքեր չունի:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ