Չէինք պատկերացնում, որ նման աղմուկ կբարձրանա. Նազենի Ղարիբյան
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության վերլուծությանը վերաբերող տեղեկանքի շուրջ ծավալված քննարկումներին և նշեց, որ չէր պատկերացնում, որ այսքան աղմուկ, կցկտուր տեղեկություններ կհայտնվեն, որոնք տարատեսակ մեկնաբանությունների տեղի կտան:
«Սա մի կաթիլ մեղրի պատմությունը կամ փչացած հեռախոսի պատմությունն է հիշեցնում և կարծում եմ, որ խնդիրը բառերի ընտրության հետ է կապված: Խոսքը կառավարության հանձնարարականների մասին է և այդպիսի առաջադրանք ստանում ենք գրեթե ամեն օր: Հանձնարարական ստացվել էր ուսումնասիրելու, վերլուծելու ՊՈԱԿ-ների գործունեության դաշտը, թե ինչպիսին է ՊՈԱԿ-ների վիճակը և տալ առաջարկություն՝ օպտիմալացման շրջանակներում»,-ասաց նա և նշեց, որ հանձնարարականը ուղղված էր նրան, որ առաջնորդվեն ոչ թե խնայողություններով, կրճատումներով, այլ արդյունավետության հրամայականով:
«Խոսքը սևագիր տեղեկանքի մասին, այդ թուղթը մեզ համար առաջին վերլուծություն է, որի արդյունքն ուղարկվել է կառավարություն, բայց դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է ընդունի ի գիտություն և մարտի 5-ին որոշում կայացնի»,-ասաց նա և նշեց, որ կան մեկ-երկու ՊՈԱԿ-ներ, որոնք կարող են միավորվել և այնպես չէ որ, եթե մի ՊՈԱԿ փակվի, այլընտրանք չեն առաջարկելու:
Նա հայտնեց, որ ունեն աշխատանքային խումբ, որը զբաղվում է օրենսդրական դաշտի կարգավորումներով: Նազենի Ղարիբյանը հայտնեց, որ ՊՈԱԿ-ների տնօրեններին երկուշաբթի հրավիրել են քննարկման:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ