Հս. Կորեայի արտգործնախարարը պատմել է՝ ինչ է իրականում Կիմ Չեն Ընը խնդրել Թրամփից
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վիետնամում կայացած հանդիպմանը նրան առաջարկել է ոչ թե ամբողջովին չեղարկել Հս.Կորեայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, այլ վերացնել դրանց մի մասը: Այս մասին Հանոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հս.Կորեայի արտգործնախարար Ռի Յոնգ Հոն, փոխանցում է «Интерфа́кс»-ը:
«Մենք պատժամիջոցների ոչ թե ամբողջական, այլ մասնակի չեղարկում էինք առաջարկել»,-մանրամասնել է պաշտոնյան:
Նախարարի խոսքով՝ պատժամիջոցների մասնակի չեղարկման դիմաց Փհենյանը պատրաստ էր փակել Յոնբենի միջուկային օբյեկտները:
Բացի այդ, հյուսիսկորեական կողմը բանակցությունների ընթացքում պատրաստակամություն է հայտնել ամբողջովին և ընդմիշտ հրաժարվել միջուկային փորձարկումներից, ինչպես նաև գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռների փորձարկումներից:
«Բանակցությունների ընթացքում մենք գրավոր կերպով պատրաստակամություն ենք հայտնել մշտական հիմքով դադարեցնել միջուկային փորձարկումներն ու գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռների փորձարկումները»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ռի Յոնգ Հոն:
Նա ընդգծել է, որ ներկայում գործում է Հս.Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի 11 բանաձև և իրենք ակնկալում են հասնել դրանցից 5-ի չեղարկմանը:
Մինչդեռ Daily Mail-ը նկատում է, որ արտգործնախարարի ասուլիսն իսկական ապտակ էր Թրամփին, որը նախօրեին հայտարարել էր.«Հյուսիսային Կորեան ցանկանում է, որպեսզի մենք ամբողջովին չեղարկենք պատժամիջոցները, ինչն անել, իհարկե, չենք կարող»:
ԱՄՆ ղեկավարը նաև նշել էր, որ Փհենյանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ այնպիսի գործարք կնքել, որի տակ ինքը կկարողանար ստորագրել:
Հիշեցնենք, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումն ավարտվել է նախատեսվածից շուտ և անարդյունք:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ