Ինչպես է Չերչիլը հրաժարվել Հայաստանի վարչապետ դառնալուց
Ռուսական Независимая газета պարբերականը «Պատմության, աշխարհագրության և գրականության պատմություններ նախկին աշակերտների համար» խորագրով նյութ է հրապարակել, որում տեղ է գտել նաև հայկական կոնյակի և կուբայական սիգարների հանդեպ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի սիրո մասին պատմությունը:
«Մի օր նրան (Չերչիլին) հարցնում են. «Սըր, կցանկանայի՞ք դառնալ Հայաստանի վարչապետ»: «Ոչ», - պատասխանում է: «Ինչո՞ւ»,- զարմանում են: «Որովհետև ես կուբայական սիգարներ եմ սիրում»: Մեկ ուրիշ անգամ նրան հարցնում են. «Սըր, դուք, հավանաբար, կցանկանայի՞ք Կուբայի վարչապետը դառնալ»: «Ոչ», - պատասխանում է: «Ինչո՞ւ»,- զարմանում են: «Որովհետև ես հայկական կոնյակ եմ սիրում»», - գրել է հոդվածի հեղինակ Իգոր Խարիչևը:
Վերջում հեղինակը հետաքրքրվում է. «Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում հայկական կոնյակից բացի, արտադրվեին նաև կուբայական սիգարներ, կամ Կուբայում սիգարներից բացի արտադրվեր հայկական կոնյակ»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ