«Քասթինգի» արդյունքում արդարադատության փոխնախարար կնշանակվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին եւ կոչ արել քաղաքացիներին իրենց CV-ները եւ մոտիվացիոն նամակներն ուղարկել կառավարություն։
4 հազարից ավելի դիմում է ստացվել, 6 հոգուց բաղկացած հանձնաժողովը նայել է դրանք, ընտրել այն անձանց, որոնք կարող են հավակնել այս կամ այն պետական պաշտոնին։ Դիմումները քննվել են փուլերով, սկզբում նայել են CV-ները, ընտրել լավագույններին, ապա հարցազրույց՝ «քասթինգ» անցկացրել։
Ժյուրիի անդամներն են ԱԺ պատգամավոր, ՀԺ-ի նախկին թղթակից Հայկ Գեւորգյանը, վարչապետի նախկին օգնական, այժմ դարձյալ պատգամավոր Արեն Մկրտչյանն ու վարչապետի գործող օգնական, հայտնի «ախրաննիկ-պատգամավոր» Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայր Նաիրի Սարգսյանը։ Սակայն ՔՊ-ից մեզ ասացին, որ հանձնաժողովը 6 անդամ ունի, որից 3 անձ՝ անկուսակցականներ: Ավելին, կատակեցին, որ մեր նշած երեքը ժյուրիի «թույլ» անդամներն են, նրանց կողմից ընտրված թեկնածուները հետո քննություն են հանձնում լիարժեք կազմով ժյուրիի առջեւ։
Նրանք երկար-բարակ քննել են պաշտոնի հավակնորդներին, հետաքրքրվել՝ ինչ պաշտոն են նախընտրում եւ այլն։ Առաջին փուլով 1200 դիմողից բանավոր քննությանը մասնակցել է 50-60 հոգի, վերջում հանձնաժողովը հավանություն է տվել 30 թեկնածուի եւ ուղարկել կառավարության ռեզերվ։ Տեղեկացանք, որ ընտրված 30 հոգուց մեկը օրերս կնշանակվի արդարադատության փոխնախարար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ