Երբ պիոներ ջոկատավարի մակարդակից չեն աճում
Դու կարող ես Անկախության հռչակագիրն ընթերցել միայն նրա համար, որ քո անուն ազգանունը համընկնում է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անվան հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ դու ինքնաբերաբար աճելու ես եւ վերածվելու ես լուրջ քաղաքական գործչի:
Արամ Մանուկյանի դեպքում մենք համոզվում ենք, որ մարդը կարող է պատգամավոր լինել, զբաղեցնել պաշտոններ, բայց այդպես էլ չաճի պիոներջոկատավարի մակարդակից:
Եթե իրեն քաղաքական գործիչ համարողը չի ընդունում, որ ողբերգությունը, մարդկանց վիշտը չի կարելի քաղաքական շոու սարքել, անգամ ոգեւորվում է իշխանությունների կազմակերպած շոու-միջոցառումներով, ապա նրան դժվար է անգամ ակնհայտ ճշմարտություններ բացատրել:
Արամ Մանուկյանը, որը հաճախ է նշում, թե ինքը սկզբունքային քաղաքական գործիչ է, հայտարարում է, թե մարտի 1-ը ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական խնդիր է, ազգային արժանապատվության խնդիր է:
Մնում է հարցնել, եթե այդքան սկզբունքային ես, ապա ինչո՞ւ միայն մարտի 1-ը, իսկ սեպտեմբերի 26-ը՞: Ո՞ւր էիր, երբ գործընկերներդ խորհրդարանում գործընկերներին էին ծեծում, այն էլ տեսախցիկների առաջ: Եթե սկզբունքային ես, ապա պետք է սկզբունքային լինել բոլոր հարցերում:
Արամ Մանուկյանը գոհունակությամբ նշում է, որ իրենց հետ համագործակցում են մարտի 1-ի զոհերի ծնողները: Նա գոհ է, որ կարողացել են վշտի մեջ գտնվող մարդկանց ներքաշել իրենց քաղաքական խաղերի մեջ: Մինչդեռ պետք էր այդ մարդկանցից ներողություն խնդրել եւ մեծ, շատ մեծ փոխհատուցում վճարել, որն, իհարկե, էլի չէր կարող ամոքել նրանց վիշտը: Ընդ որում, ներողություն պետք է խնդրի ոչ միայն պետությունը, այլ բոլոր այն ուժերը, գործիչները, որոնք կարող էին, բայց չկանխեցին արյունահեղությունը:
Արամ Մանուկյանը հայտնի անեկդոտի նապաստակի նման ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս օգտագործում է «ճաղերի էն կողմում գտնվող երիտասարդ, թոշակառու» արտահայտությունը, մոռանալով, որ երբ 1998-ին հրաժարական տվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այն ժամանակվա իշխանության շատ ներկայացուցիչներ, ինքը ջանք ու եռանդ չէր խնայում աշխատելու կառավարությունում, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:
Պատահական չէ, որ ստաժավոր եւ լավատեղյակ ՀՀՇ-ականները մինչեւ հիմա հիշում են, որ նրա այս արարքի համար հայտնի քաղաքական գործիչներից մեկը ցանկանում էր X մարմնավաճառուհու մարմնին դաջել Արամ Մանուկյանի պատկերը, եւ այդ մտքից հրաժարվել է մարմնավաճառուհու թածանձագին խնդրանքներից հետո:
Սպասելի է նաեւ, որ Արամ Մանուկյանը նույն անեկդոտի նապաստակի նման մի օր էլ հայտնվելու է նրա առաջ, ում այսօր վիրավորում է, որ ասի՝ շեֆ, չես հավատա, բայց եկել եմ անձամբ ներողություն խնդրեմ:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ