Նիկաս Սաֆրոնովը կտրուկ արտահայտվել է Ալլա Պուգաչովայի համերգի տոմսերի անհավատալի թանկ գնի մասին
62-ամյա նկարիչ Նիկաս Սաֆրոնովը հրաժարվել է 320 հազար ռուբլի վճարել Պրիմադոննա Ալլա Պուգաչովայի համերգի տոմսի համար։ Նրան զայրացրել է, որ միջոցառումը տոմոսերի արժեքի պատճառով հասանելի չէ երգչուհու հասարակ երկրպագուների համար։
Ալլա Պուգաչովան հայտարարել է Կրելմում ապրիլի 17-ին կայանալիք վերջին տասնամյակի ընթացքում առաջին մեծ համերգի մասին՝ խոստանալով անմոռանալի ծրագիր։ Պաշտոնապես տոմսերի արժեքը կազմում է 3-70 հազար ռուբլի։ Բայց դրանք գնվել են մեկ օրվա ընթացքում եւ այժմ վաճառում են շատ ավելի բարձր գնով։
Չափազանց թանկ գնից դժգոհել է նկարիչ Նիկաս Սաֆրոնովը, ով, ի դեպ, երգչուհու հետ ընկերական հարաբերություններ ունի արդեն 30 տարի։ Նա նշել է, որ վերջին շրջանում իրեն զանգահարել են 6 անգամ եւ առաջարկել միջոցառման համար 320 հազար ռուբլու դիմաց տոմս գնել։ Վերավաճառողները 10 տոկս զեղչ են խոստացել երկու տոմս գնելու դեպքում, հայտնում է Womansstyle-ը։
Սաֆրոնովը կարծիք է հայտնել, որ Ալլա Բորիսովնան ազգային «սեփականություն» է, եւ նրա ելույթը պետք է հասանելի լինի բոլորի համար։ «Շատերն, ովքեր պաշտում են Ալլա Պուգաչովային, երազում բեմում տեսնել, դիպչել երգչուհուն, իրենց չեն կարող թույլ տալ այդքան մեծ գումար վճարել։ Սպեկուլյատներից հարկավոր չէ ոչինչ գնել. նրանք Ալլայի անվան միջոցով խաբեբայությամբ եւ լպիրշությամբ են զբաղված»,- նշել է Սաֆրոնովը։
Ավելի վաղ Պուգաչովայի համերգի տոմսերի արժեքի մասին խոսել է նաեւ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորդոինան։ Նա ցանկացել է համերգին հրավիրել մայրիկին, սակայն մտափոխվել է, երբ իմացել է տոմսերի արժեքի մասին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ