Գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել այցելուների և ակումբի աշխատակիցների միջև
Փետրվարի 27-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կայարանի մերձակա գիշերային ակումբի մոտ վիճաբանություն է: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում գործող գիշերային ակումբի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1984 թ. ծնված Իշխան Մ.-ին, 1985 թ. ծնված Սասուն Ա.-ին, 1982 թ. ծնված Էդգար Խ.-ին և 1995 թ. ծնված Աբրահամ Ա.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 27-ին, ժամը 21.50-ի սահմաններում, ակումբի հաճախորդներ Իշխան Մ.-ի, Սասուն Ա.-ի և Էդգար Խ.-ի կողմից անվայել պահվածք դրսևորելու պատճառով նրանց և ակումբի աշխատակիցներ Աբրահամ Ա.-ի և 2001 թ. ծնված Աշոտ Զ.-ի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Կատարվում է քննություն:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ