Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է Մադրիդում մազերի փոխպատվաստման կենտրոն հիմնել
Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մազերի փոխպատվաստման կենտրոն հիմնել, որի կառավարման գործում կենտրոնական դեր կունենա նրա քաղաքացիական կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը: Այս մասին հաղորդում է sportbible.com-ը:
Ֆուտբոլիստը Insparya Group ընկերության համահիմնադիրներից է, որը մի շարք կենտրոններ ունի ամբողջ Պորտուգալիայում, սակայն Մադրիդում նման կենտրոն հիմնելու գաղափարը նոր է:
Ռոնալդուն բիզնեսի մեջ արդեն 1 մլն եվրո է ներդրել և մտադիր է առաջիկա տարիներին այդ ներդրումը 25 միլիոնի հասցնել:
Երեսունչորսամյա ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել Ջորջինա Ռոդրիգեսի հետ, որում զույգը քնարկում է նախաձեռնության մանրամասները:
Նոր կենտրոնը 150 աշխատակից կունենա: Նախատեսվում է, որ այնտեղ օրական 18 փոխպատվաստում կիրականացվի, ընդ որում՝ փոխպատվաստումների գինը կսկսվի 4000 եվրոյից:
«Ես ցանկանում էի, որ միջազգային մակարդակի առաջին կլինիկան բացվի Մադրիդում, որտեղ ապրել եմ երկար տարիներ»,- ասել է ֆուտբոլիստը:
Կենտրոնը կունենա օտարերկրյա հաճախորդների համար նախատեսված հատուկ փաթեթներ, որոնք կներառեն հյուրանոցի, ինքնաթիռի և տեղափոխման ծախսերը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ