Գործադիրը «Վիճակախաղերի մասին» օրենքում ավելացրեց սահմանափակումներ
Գործադիրն այսօր ընդունեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին որոշումը։
Նախաձեռնության հեղինակն Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանն է։ «Խոսքը վերաբերում է խաղային բնագավառի կարգավորումների, ըստ էության, սահմանափակումների ավելացմանը, ինչը հնարավորություն կտա միջավայրը դարձնել այնպիսին, որ մոլախաղերով հրապուրվելը դառնա շատ ավելի դժվար»»,-ասաց նախարարը։
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ, ըստ առաջարկվող փոփոխության՝ տարիքի ստուգումից հետո միայն թույլ կտրվի մուտք գործել ու մասնակցել վիճակախաղերին և եթե մոլախաղերով տարված լինելու հիմքով կան նաև դատական գործի արդյունքում կայացված վճիռներ, ապա այդ անձանց մուտքը նույնպես կսահմանափակվի խաղային տարածքներ:
«Հնարավորություն է տրվում խաղային բնագավառի գործունեության կազմակերպչին կազմակերպել նաև հարակից ծառայություններ՝ ինտերնետ սպասարկում, աշխատակիցների ու տոմսերի վաճառքի կենտրոնում հարմարավետությունն ապահովելու համար հանրային սննդի գործունեության կազմակերպում»,-ասաց նախարարը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ