Երգի պետական թատրոնի լուծարման հարցը կասեցված է. Արթուր Գրիգորյան
Երգի պետական թատրոնի լուծարման հարցը կասեցված է, այս մասին Tert.am-ին հայտնեց թատրոնի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։
«Զանգահարել են թատրոնի տնօրենին և ասել, որ այդ հարցը կասեցված է»,- նշեց նա։
Արթուր Գրիգորյանը նկատեց, որ զարմացած է, որ մինչև հիմա ինչու իրեն պաշտոնապես չեն ծանուցել թատրոնը լուծարելու որոշման մասին․ «Ոչ ոք չի զանգել ինձ ասելու, որ այսպիսի բան կա։ Այ դա է ինձ զարմացրել, ո՞նց կարելի է»։
Հարցին` արդյոք որոշումը կասեցնելուն նպաստել է համացանցում այս թեմայով սկիզբ առած քննադատությունը բազմաթիվ հայտնի մարդկանց կողմից, Արթուր Գրիգորյանը պատասխանեց․ «Պատկերացրե՛ք՝ ես համացանցից բան չեմ հասկանում։ Աղջիկս`Մանեն, զանգեց, կարդաց, ինչեր են գրել երգիչները։ Այդպես էլ պետք է լիներ, սա իրենց տունն է եղել, այստեղ են մեծացել»։
Հիշեցնենք, որ նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, վերակազմավորել կամ և վերակազմակերպել: Նազենի Ղարիբյանը հաստատել է տեղեկատվությունը և նշել, որ այն մարտի 5-ին ներկայացվելու է կառավարության հաստատմանը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ