Լրագրողական կազմակերպությունների հետհեղափոխական դրսեւորումները
Lրագրողական մի քանի կազմակերպությունններ հայտարարություն են տարածել, անդադառնալով որոշ ԶԼՄ-ներին հատկացված տարածքների խնդրին, որն ի հայտ եկավ Երեւանի քաղաքապետարանի սկանդալային գրություններից հետո:
Անդրադարձել են եւ վտարվող լրատվամիջոցներին խորհրդային հին ժամանակների ոգով կոչ արել չդրամատիզացնել իրավիճակը եւ բանակցել քաղաքապետարանի հետ: Ավելին, հայտարարություն տարածած կազմակերպությունները, որոնք ստեղծվել են ոչ թե քաղաքապետարանի կամ իշխանությունների համար փաստաբանություն անելու, այլ լրատվամիջոցների թիկունքին կանգնելու համար, առաջարկել են իրենց միջնորդությունն այդ հնարավոր բանակցություններում:
Իհարկե, եթե հանկարծ նման գրություն լրատվամիջոցները ստանային մինչ հեղափոխական իրադարձությունները, ապա հենց այս լրագրողական կազմակերպությունները բոլորովին այլ հայտարարություն կանեին, շատ ավելի կոշտ եւ սուր, քան այսօր անում են իրենց զբաղեցրած տարածքներից վտարվող լրատվամիջոցների ղեկավարները:
Այսօր, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել: Բնականաբար փոխվել է նաեւ որոշ լրագրողական կազմակերպությունների վերաբերմունքը «որոշ» լրատվամիջոցների նկատմամբ: Այնքան է փոխվել, որ այս կազմակերպությունները ոչ թե պարզաբանում են պահանջում քաղաքապետարանի պարզաբանումից, թե ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցմանը, եւ որ հինգ օրը դեռ վերջնաժամկետ չէ, այլ այն ընդունում են ի գիտություն:
Հետաքրքիր է, թե լրատվամիջոցներին ուղարկած ծանուցման, որ կետում է այդ մասին նշված եւ որ օրենքում է գրված այն մասին, որն իր պարզաբանման մեջ ներկայացրել է քաղաքապետարանը:
Լրագրողական կազմակերպությունները ոչ թե պետք է փորձեին պաշտպանել եւ արդարացնել քաղաքապետարանի գործողությունները, լրատվամիջոցների ղեկավարներին կոչ անել չդրամատիզացնել իրավիճակը, այլ թիկունք կանգնեին լրատվամիջոցներին եւ Երեւանի քաղաքապետարանից պահանջեին անհապաղ չեղարկել լրատվամիջոցներին ներկայացված պահանջը:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին