Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չի հանդիպել Վոլոդինի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահների առաջին այցը, ավանդաբար, դեպի Մոսկվա է եղել: Այդպես է նաև Արարատ Միզոյանի դեպքում, սակայն վերջինիս այցն ուշագրավ արարողակարգային-բովանդակային նյուանս ունի. մինչ այժմ ԱԺ նախագահների` Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանի այցերը կազմակերպվում էին այնպես, որ վերջիններս համաժամանակյա հանդիպեն ՌԴ Պետդումայի երկու պալատների ղեկավարների հետ` և՛ Դաշնային խորհրդի վերին պալատի, և՛ սենատի, այն է` Պետդումայի սփիքեր Վյաչեսլավ Վոլոդինի հետ։
«Սակայն Վոլոդինի հետ Արարատ Միրզոյանի հանդիպում նախանշված չէ. հաշվի առնելով ռուսաստանյան բարդ, կայսրական պրոտոկոլը, սա հաստատապես պատահական չէր կարող լինել։
Հիշենք, որ Վոլոդինը համարվում է ուժայինների ներկայացուցիչը Պետդումայում, առավել սարթ գործչի համարում ունի, ի տարբերություն Մատվիենկոյի, և ակնհայտ է, որ այդ օրերին Մոսկվայում գտնվող Վոլոդինի հետ չհանդիպելն ուրույն մեսիջ է հայաստանյան իշխանություններին, որ` «սիրում» ենք ձեզ, բայց փայտը ձեռներից ցած չենք դնում. շատ չենք վստահում սիրո ձեր խոստովանություններին»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը: Ինչո՞ւ նման հանդիպում չի նախատեսվել։ «Մեր քայլի» պատգամավորներից մեկն ասաց. «Ոչ մի խնդիր չեմ տեսնում` գուցե ևս մեկ այց էլ լինի` առանձին Վոլոդինի հետ հանդիպելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ