Այն օրը, երբ կապացուցվի, որ ԱԱԾ-ական ճնշում եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի վրա, ես հրաժարական կտամ.նախարար
Այն օրը, երբ կապացուցվի, որ որեւէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում եղել հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամի վրա, այդ օրը ես հրաժարական կտամ: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե որոշ տեղեկություններում ԱԱԾ-ից զանգում, ճնշում են գործադրում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների վրա, որպեսզի նրանք վաղվա նիստում կողմ քվեարկել ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկությանը:
Հիշեցմանը, որ ինքն էլ էր Արամ Սիմոնյանին հորդորել հրաժարական տալ, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես ոլորտի պատասխանատուն եմ եւ իմ մտահոգությունների մասին կարող եմ եւ խոսել: Որոշում կայացնողը ձեւավորված խորհուրդներն են: Այդ «ասում են»-ները կարելի է ստուգել: Այսքան օրերի ընթացքում հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամի հետ խոսե՞լ եք»:
Նրա խոսքով, քանի որ վաղը հոգաբարձուների խորհրդի նիստն է. «Ես այս պահին որեւէ մեկնաբանություն չեմ անի, որ հետագա մեկնաբանությունները չլինեն այնպիսին, որ խորհրդի նիստից առաջ նախարարի կարծիքը ազդեցություն է ունեցել խորհրդի անդամների վրա:
Ես իմ կարծիքը հնչեցրել եմ այն բանից հետո, երբ մեր առաձնազրույցի մասին տեղեկություններ են տրվել որոշակի շրջանակների կողմից»:
Նա հավաստիացրեց, որ ինքը, որպես նախարար զրո տեղեկատվություն ունի, թե Պետական վերահսկողական ծառայությունը կամ մնացած բոլոր մարմինները ինչ ստուգումներ են իրականացնում բուհերում, քանի դեռ այդ փաստաթուղթը ստորագրությամբ ու կնիքով չի դրվել իր սեղանին. «Սա անխախտելի սկզբունք է»:
Նա բացառեց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ գործողությունների հիմքում իր ՀՀԿ-ական լինելն է եւ իշխանություններն ուզում են իրենց ցանկալի մարդուն տեսնել ռեկտորի պաշտոնում. «Նման բան բացառվում է, մինչեւ հիմա Արամ Սիմոնյանի հետ եղել է բացառապես գործընկերային հարաբերություններ: Ինքն է փորձում այս ամենը քաղաքականացնել՝ ներքաշելով իր գործընկերներին պրոցեսի մեջ: Իր գործընկերներին կոչ կանեմ այդ սադրանքներին չտրվել: ԵՊՀ-ում ես երկար ժամանակ աշխատել եմ: Այնտեղ կան հոյակապ մասնագետներ, որոնք մեր գործընկերներն են: Ես Արամ Սիմոնյանին եւ մյուս բոլոր ռեկտորների հանդեպ հավասար եւ արդար վերաբերմունք եմ ունեցել եւ ունեմ: Որեւէ խտրական վերաբերմունք չի կարող լինել: Մեր նախարարությունում ամենաբարձր պաշտոններում կան մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կուսակիցն են»:
Ինչ վերաբերում է ի պաշտպանություն Արամ Սիմոնյանի ԵՊՀ-ի դիմաց բողոքի ակցիաներին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ բոլորն ազատ են ցույցեր անելու, նախկինում այդպիսի ակցիաների դեպքում «զորքեր» էին իջեցվում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ